Ուրախ թվեր
Category : Uncategorized
“Ուրախ թվեր” գրքույկի միջոցով մեր փոքրիկն իր առաջին փորձն է կատարում բազմակողմանի ուսումնասիրելու յուրաքանչյուր թիվը: Գրքույկում մանկիկը
– տեսնում է, թե ինչպես է թիվը գրվում՝ տպագիր եւ ձեռագիր տարբերակներով
– տեսնում է, թե ինչին է յուրաքանչյուր թիվը նմանվում. այստեղ զարգանում է փոքրիկի ասոցիատիվ մտածողությունը, երեւակայությունը
– սովորում է հաշվել սեփական մատիկների օգնությամբ
– սովորում է հաշվել յուրաքանչյուր թվին համապատասխան պատկերված առարկաները եւ արտասանել դրանց անվանումները
– սկսում է ճանաչել թիվը, որը պատկերված է իրեն շրջապատող տարբեր առարկաների վրա, օրինակ, տան պատի ժամացույցի
– մեծերի օգնությամբ սովորում է փոքրիկ ոտանավոր՝ յուրաքանչյուր թվի մասին
– մեծերի օգնությամբ սովորում է նաեւ թվի հայերեն, ռուսերեն եւ անգլերեն անվանումները:
– “Գտիր համապատասխան նկարի շողքը” եւ “Գտիր այս պատկերը գրքում” խաղ-առաջադրանքների օգնությամբ ավելի է ամրապնդվում մեր փոքրիկի տեսողական հիշողությունը
– “Ճիշտ հերթականությամբ միացրու թվերը գծիկով” խաղ-առաջադրանքի միջոցով ամրապնդվում են փոքրիկի գիտելիքները՝ կապված 1-10 թվերի ճիշտ հերթականության եւ տպագիր պատկերը ճանաչելու հետ:
“Ճստիկ-պստիկ”-ը “Նոյյան Տապան”-ի նոր նախագիծն է՝ ուղղված մանուկներին: Մեր փոքրիկների անձնական գրադարանը սկսում է համալրվել այս խորագրի ներքո լույս ընծայված գունազարդ գրքույկներով եւ խաղերով, որոնք ուղղված են սովորեցնելու եւ զարգացնելու մանուկների երեւակայությունը եւ տրամաբանությունը:
Բարի գալուստ մեծ աշխարհ…
Գրքույկը ձեռք բերելու համար դիմեք գրախանութներ կամ զանգհարեք “Նոյյան տապան” հրտարակչություն՝ 060 351122 հեռախոսահամարով։